hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1988 թ․ մարտի 26-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։

Ընկերներն ու մտերիմները նկարագրում են
Նվիրյալ, չափից դուրս աշխատասեր, անսահման բարի, անվերջ հոգատար, սկզբունքային, մահին հաղթած…

Արցախյան առաջին պատերազմ
Չորս տարեկան էր, երբ կորցրեց ազատամարտիկ հորը։

Նարեկը լույս էր տարածում
Նրա խաչը, աղոթքը, խոսքը բացում էին մարդկանց հոգու դռները՝ դեպի հավիտենություն։

Ապրիլյան քառօրյա պատերազմը
Ոգեշնչում էր մարտիկներին․ «Իմացե՛ք, որ ապագայում դուք կենդանի լեգենդներ եք լինելու, այս ամենի մասին գրվելու է…․»։

Տեսակով զինվոր էր, մարտիկ
Պատերազմի օրերին կրում էր զինվորականի համազգեստ, կրծքին\՝ Աշոտ Երկաթի պահապան սուրբ խաչը։

Վերջին օրերը
Գիշերը մաքրում էր սագերը՝ խոստացած խորովածը զինվորներին հասցնելու համար։ Լույսը չբացված՝ կրկին ճանապարհին էր։

Խոսքեր, որ մնացին
«Ես արդեն մահին հաղթել եմ իմ մեջ… Քրիստոսի համար զոհվելը շահ է»։ Այդպես էլ գնաց՝ առանց վախի։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 29-ին։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։