hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սերյոժա Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ դեկտեմբերի 22-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։

Ուսման ճանապարհը
Սովորել է Եղվարդի թիվ 1 դպրոցում։ Չնայած դժվարություններին՝ ընդունվեց Ինֆորմատիկայի քոլեջ։

Մոտ մարդկանց հետ
Ժամանակն անցկացնում էր ընկերների և հայրիկի հետ։ Հաճախ օգնում էր նրան։

Նրա մեջքի հետևում
Նրան հիշում են որպես ջիգյարով, անմիջական ու հոգատար տղա, ով միշտ պատրաստ էր օգնության ձեռք մեկնել։

Մանուկ երազանքները
Ցանկանում էր սովորել, աշխատել և շարունակել օգնել հայրիկին։ Բանակը սիրում էր, ծառայությունն ընդունում էր որպես պարտք։

Սիրված սերիալը
Միշտ հետևում էր «Բանակում» սերիալին։ Զինվորական կյանքն իրեն ձգում էր։ Նա զգում էր, որ այնտեղ իր տեղն է։

Վերջին խոսակցությունը
Նոյեմբերի 2-ին երկար խոսեցին ամեն ինչից։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 3-ին։ Օգնության էր հասել վիրավոր ընկերոջը՝ Եղվարդից։ Զոհվել էր նույն օրը՝ մարտի դաշտում։