hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արամայիս Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1988 թ․ մարտի 12-ին Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր գործն ու երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանեկան միջավայրում, ընկերների և երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարեսիրտ, խիզախ, հասնող մարդ էր։

Յուրահատկություններ
Աչքի էր ընկնում աշխատասիրությամբ, բարի էր, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։

Երազանքները
Ուզում էր սեփական մեծ տուն ունենալ։ Իր մեծագույն երազանքներից էր երեխաներ ունենալը, որն իրականացրեց։ Երազում էր Լեռնային Ղարաբաղը տեսնել խաղաղ և առանց թշնամիների։

Վերջին խոսքերն կամ զրույցը
Վերջին զրույցի ժամանակ ասել է․ «Երեխաներին լավ նայե՛ք, արդեն հասնում ենք տեղ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 7։ Իր խմբի հետ զոհվել է տանկի պայթյունից․ ԱԹՍ-ն հարվածել է տանկին։