
Ծնվել է
1978 թ․ մայիսի 13-ին Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հարազատների ժպիտը, միակ որդու անհոգությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր որդու, ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, գրագետ, խիզախ, անվախ, բոլորին հասնող մարդ էր։ Փոքրերի հետ՝ փոքր, մեծերի հետ՝ մեծ։ Չնայած իր վիճակին՝ երբեք հետ չէր մնում, միշտ ձգտում էր առաջ շարժվել։
Յուրահատկություններ
Շատ համբերատար, հանդուրժող, բարեսիրտ, հանգիստ, համեստության տիպար էր։
Երազանքները
Միակ երազանքն էր, որ Լեռնային Ղարաբաղը ազատագրված մնա և իր որդուն հասցնի իր նպատակին։
Վերջին խոսքերն կամ զրույցը
Կինը ասել է․ «Հե՛տ արի, մի՛ գնա»։ «Արդեն ուշ է, գնացել եմ։ Տղայիս, մամայիս ու պապայիս լա՛վ կնայես»։
Վերջին հերոսական մարտը
2016 թ․ ապրիլի 7-ին Թալիշում։ Ընկերները պատմում են, որ երբեք չէր մտածում վատ ելքի մասին, միշտ ժպտում էր։ Ապրիլի 3-ին գնաց, ապրիլի 4-ին դեպքը տեղի ունեցավ, իսկ ապրիլի 7-ին՝ զոհվեց։