
Ծնվել է
1996 թ․ դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Մոնթե Մելքոնյանը, կարդում էր հայրենասիրական գրքեր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, հոգատար, երբեք ոչ մեկին չէր նեղացնում։
Երազում էր
Կոնսերվատորիայում ուսումը շարունակել, բայց հետագայում որոշել էր զինվորական դառնալ՝ հայրենիքի կարիքները առաջին պլան դնելով։
Յուրահատկություններ
Լսող, համեստ, ընտանիքին նվիրված։
Սիրում էր
Զբաղվել երաժշտությամբ՝ սինթեզատոր, դաշնամուր, ակորդեոն նվագելով։
Վերջին խոսքերն էր
2016 թ․ մայիսի 11-ին զանգել էր ու ասել, որ ոստիկաններին տուն են ուղարկում։
Վերջին հերոսական մարտը եղել է
2016 թ․ մայիսի 11-ին Սատանի կամրջի մերձակայքում։