
Ծնվել է
1991 թ․ մայիսի 13-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Դաշտային աշխատանքը, գրականությունը, հայրենասիրական երգերը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ազնիվ էր, կարգապահ, պարտաճանաչ և վստահելի։
Երազում էր
Սովորել ռազմական ինստիտուտում, ծառայել առաջնագծում, իսկ հետագայում՝ ընդունվել ռազմական ակադեմիա։
Յուրահատկություններ
Կայացած էր, խորհրդատու, հուսալի և հաստատակամ։
Վերջին խոսքերն էր
Վերջին անգամ զանգել է ապրիլի 2-ին։ Խառնված ձայներ լսելուց հետո ասել է, որ ամեն ինչ լավ կլինի։
Վերջին հերոսական մարտը
2016 թ․ ապրիլի 4։