
Ծնվել է
1995 թ․ դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչ։ Շատ ժպտերես էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ, հոգ էր տանում ընտանիքի մասին։ Պոզիտիվ էր։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աջակցող էր բոլորին, լավատես, շատ լավ ընկերներ ուներ։
Երազում էր
Գանդբոլով զբաղվելով՝ հասնել Փարիզի մրցաշարերին։ Ցանկանում էր քաղաքագետ դառնալ, իսկ բանակում բիզնես սկսելու պլաններ ուներ։
Յուրահատկություններ
Նկատում էր ամեն ինչ, զգում էր անախորժությունները։
Սիրում էր
Կազմակերպչական գործերը։
Վերջին զրույց
Վերջին անգամ խոսել է եղբոր հետ զոհվելուց 30 րոպե առաջ՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է։
Վերջին հերոսական մարտը եղել է
2015 թ․ սեպտեմբերի 25-ին Մատաղիսում, Թալիշի պոլիգոնում։