
Ծնվել է
1997 թ․ փետրվարի 15-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հումորը և զբաղվել ձեռքի աշխատանքով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Մայրիկի, եղբոր և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավ ընկեր էր, հարևաններին և բոլորին հարգում էր, հայրենասեր էր։
Երազում էր
Լավ տուն ունենալ և վերանորոգել այն։
Յուրահատկություններ
Շատ բարի էր, հոգատար, երբեք չէր դժգոհում, զոհվելուց հետո բարեգործական հիմնադրամը օգնել էր։
Սիրում էր
Հուլունքներից ծաղիկներ հավաքել։
Վերջին խոսքերն էր
Մարտի 25-ին, զինկոմի միջնորդությամբ պետք է գնար մոր մոտ, բայց չհաջողվեց․ «Մի՛ նեղվիր, հաջորդ անգամ կգամ»։
Մամ ջան, ես ուզում եմ քեզ նման ուժեղ լինեմ…
Ասել է մորը զինվորական ծառայության առաջին օրերին։
Վերջին հերոսական մարտը եղել է
2016 թ․ ապրիլի 2-ին Ջաբրայիլում, նա 116 դիրքում էր ծառայել և առաջին զոհերից էր։