hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հենրիկ Ղահրամանյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ նոյեմբերի 28-ին Կրասնոսելսկ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը, դեռ փոքրուց դաստիարակված էր այդպես, ամեն ինչից տեղեկացված էր, ասել էր՝ պետք է ԼՂՀ-ում ծառայեմ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Քիչ խոսող, ժպտերես, լավ գործեր էր անում, հարևաններին օգնում էր։

Երազում էր
Համալսարանում սովորել՝ ապրանքագիտություն, հետո իրավաբանական։

Յուրահատկություններ
Տան մեջ շատ կատակասեր էր, սերն էր ցույց տալիս ընտանիքի նկատմամբ։

Սիրում էր
Արտասանել, ռեփ կարդալ։

Վերջին հերոսական մարտը եղել է
2016 թ․ ապրիլի 4-ին Թալիշում։ Նա ֆոգոտ զենքի կապավոր էր եղել, ջոկի ավագ։