
Ծնվել է
1997 թ․ ապրիլի 11-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Կրում էր քեռու անունը
Ով զոհվել էր Արցախյան առաջին պատերազմում։
Հոր ժառանգը
Հայրը, ով կռվել էր Արցախյան առաջին պատերազմում, դաստիարակել էր Սպարտակին արժանապատիվ ու հայրենասեր մարդ լինելու գաղափարով։
«Պատանի երկրապահ»-ի ակտիվ անդամ
14 տարեկանից մասնակցում էր միջոցառումներին, մշտապես կազմակերպչական թիմում էր։
Մոր հիշողությունները
Շատ էր սիրում Արցախը, զինվորական համազգեստն ու ուխտագնացությունները դեպի Արցախ։ Մասնակցում էր բոլոր հայրենասիրական միջոցառումներին։
Բանակն իր կոչումն էր
Ծառայության էր անցել Մարտունիում՝ որպես հրաձիգ և նռնականետորդի օգնական։
Ապրիլյան քառօրյա պատերազմը
Մասնակցել էր մարտական գործողությունների։ Հպարտությամբ ասել էր․ «Մա՛մ, տեսա՞ր, տարածաշրջանի ամենաուժեղ ու հզոր զորամասը մերն է»։
Սիրելի զբաղմունքը
Խոհարարությունն էր։ Ցանկանում էր ծառայությունից հետո շարունակել գործը։
Կգամ տուն, ամեն ինչ կպատմեմ…
Բայց այդ օրը չեկավ, չհասցրեց։
Վերջին մարտը
2016 թ․ ապրիլի 21-ին։
Պարգևները հիշողությունը
Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալներով։
Դպրոցում բացվել է դասասենյակ՝ ի հիշատակ Սպարտակի։