hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նահապետ Ասատրյան
2015 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ փետրվարի 22-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր երեխաները, իր ծառայությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում ընկերների և ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր էր, ընկերների հետ ապրող մարդ, լավ ու բարի անձնավորություն։

Յուրահատկություններ
Աշխատասիրությունը, գյուղատնտեսության հանդեպ սերը։

Երազանքները
Երազում էր, որ իր փոքրիկ աղջիկը, ով սրտի խնդիր ուներ, ապաքինվի, բայց, ցավոք, չհասցրեց։ Ցանկանում էր իր երեխաներին հասցնել իրենց նպատակին, կառուցել տուն։

Վերջին խոսքերն կամ զրույցը
Հունվարի 20-ին, ժամը 10-ի մոտակայքում։ Հարցրել է․ «Ի՞նչ եք անում»։ «Նկար ենք նայում ու հիշում»։ Ասել է․ «Նայե՛ք, հիշելը լավ բան ա»։

Վերջին հերոսական մարտը
2015 թ․ հունվարի 21, Քելբաջարում։ Ընկերը վիրավոր էր։ Նրան տարել է ապահով տեղ, սակայն ետ վերադառնալուց՝ զոհվել։