hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Մկրտչյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ դեկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի Խոտ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կենդանիները, սպորտը, վազքը, գիրն ու երգերը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ընկերասեր էր, նվիրված բոլորին, շփվող, բոլորը սիրել են նրան, ոչ մեկի խոսքը չէր մերժում։

Երազում էր
Բանակում ծառայելուց հետո նոր կմտածեր։

Յուրահատկություններ
Ոչինչ իր մեջ չէր պահում, քենախնդիր չէր, ջիգյարով էր։

Սիրում էր
Սպորտը։

Վերջին խոսքերն էր
Ապրիլի 1-ին ասաց․ «Լավ ա, սաղ լավ ա, իմ մասին մի մտածեք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2016 թ․ ապրիլի 4-ին Թալիշում։ Դիպուկահար էր, մարտական խաչ, արիության մեդալ։