
Ծնվել է
1984 թ․ դեկտեմբերի 16-ին ՌԴ՝ Դերբենտ քաղաքում։ Այնուհետև տեղափոխվել է ԼՂՀ՝ Հարավ գյուղ։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները նրան ուրախացնում էին, իսկ նոր բան ստեղծելու գաղափարը՝ ոգեշնչում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ազնիվ, ընկերասեր մարդ էր։
Յուրահատկություններ
Նրա անձնազոհությունը։
Վերջին խոսքերը կամ զրույցը
Վերջին զանգի ժամանակ ասել է․ «Խոստանում եմ, էս վերջին անգամն ա, որ գնում եմ»։
Վերջին հերոսական մարտը
2015 թ․ դեկտեմբերի 11, Ակնայի մոտ գտնվող դիրքերում։