
Ծնվել է
1992 թվականի նոյեմբերի 23-ին, Գյումրիում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զենքերի հետ խաղալը և ծրագրավորումը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընկերուհու հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր էր, աշխատասեր, և միշտ աջակցում էր կարիքավորներին։
Երազում էր
Տուն գնել, ամուսնանալ, և աշխատանք ունենալ։
Յուրահատկություններ
Մեծերին շատ էր հարգում, օգնում էր բոլորին։ Ալյումինը հանձնում էր, այդ գումարով ուտելիք էր առնում իրենց հարևան հիվանդ կնոջ համար:
Սիրում էր
Նկարել, խաչեր, փայտե դարակներ և ալյումինից տարբեր իրեր պատրաստել։
Վերջին խոսքերն էր
Հաճախ զանգում էր հարցնում ընտանիքից: Վերջին անգամ խոսել են 2012 թվականի հունիսի 3-ի գիշերը, ասել է «Գնում եմ քնեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2012 թվականի հունիսի 4-ին՝ Նոյեմբերյանի Բերդաշեն հենակետում։ Դիվերսիայի դեմ պայքարել է միայնակ, ծանր վիրավորվել և զոհվել։