
Ծնվել է
2001 թ․ մայիսի 15-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
Սիրած զբաղմունքները
Սիրում էր ֆուտբոլ՝ թե՛ նայել, թե՛ խաղալ։ Չարենցավանի քոլեջում սովորում էր ծրագրավորում։
Ընկերությունը՝ կյանքի մի մաս
Ժամանակ էր անցկացնում ընկերների հետ։ Տրամադրությունից կախված՝ ուրախ, զվարթ ու մարդամոտ էր։
Բնավորությամբ հոգատար
Մեծերի հանդեպ հատուկ հարգանք ուներ։ Բոլորի կողմից հիշվում է որպես խելացի ու խիզախ տղա։
Երազանքները
Ցանկանում էր սովորել ու աշխատանք ունենալ։ Իր նպատակների մասին բարձր չէր խոսում, բայց քայլ առ քայլ կառուցում էր։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 11-ին․ «Ամեն ինչ լավ ա»։ Այդ պահին Մարտունիում էր։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին։ Ողջ վաշտով միասին կռվել են մինչև վերջ։