
Ծնվել է
1988 թ․ հոկտեմբերի 11-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Զինվորական ծառայության մեջ, ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Պարզ, հայրենիքի սիրով տոգորված։ Փորձում էր վրեժ լուծել հակառակորդից։
Զորամասում հարգված և սիրված էր։
Երազանքները
Միշտ ցանկացել էր լինել զինվոր և սպա։ Վ․ Սարգսյանի անվան ռազմարանը ավարտելուց հետո անցել է ծառայության, ստացել է սպայի կոչում։ Ծառայությունը շարունակել է Հադրութի զորամասում։ Ցանկություն է հայտնել գնալ առաջնագիծ։
Երազում էր վրեժ լուծել թշնամուց։
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Զինվորական կարգապահություն, միշտ ուշադրություն էր դարձնում արտաքին տեսքին։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 10-ին պետք է վերադառնար։ Կնոջ հայրը պատրաստվում էր դիմավորել նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Սակայն ստացել է փոխարինման հրաման և չի վերադարձել։ Ընտանիքի անդամները հեռախոսով շնորհավորել են նրան, սպասել վերադարձին։
Վերջին հերոսական մարտը
2010 թ․ հոկտեմբերի 14-ին զոհվել է դիպուկահարի կրակոցից։