hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Աղվանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 10-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։

Երգում էր, նվագում դաշնամուր, կիթառ և դուդուկ
Վերջինս ինքնուրույն էր սովորել։

Զբաղվել է սպորտով
Ուներ բազմաթիվ մեդալներ, պատվոգրեր ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի, ջրագնդակի սպորտաձևերից։

Անվճար հիմունքներով ընդունվել է
Ռուս-հայկական համալսարանի իրավաբանության բաժինը։

3 ամսից զորացրվելու էր
Ստացել էր սերժանտի կոչում, դարձել դասակի հրամանատարի տեղակալ։

Վերջին զանգը
Թաքցրել է ծնողներից, որ կռվի դաշտում է։

Փոքր հասակում նկարել էր տանկ, վրան՝ աղավնի, ու գրել
Խաղաղություն բոլոր մանուկներին։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 9, Ջրական։