hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սեյրան Առստամյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1973 թ․ ապրիլի 3-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում։

Ոգեշնչման աղբյուրները
Ուրախանում էր ամեն օրվա պարզ երջանկությամբ։ Ընտանիքն ու ընկերները նրա կյանքի լույսն էին։

Կյանքի իմաստը՝ իր շրջապատում
Սիրում էր ժամանակ անցկացնել երկու երեխաների, հարազատների ու ընկերների հետ։

Նրան հիշում են որպես
Ընկերասեր, բոլորի նկատմամբ պատրաստակամ։ Ասում էին․ «Ուրիշի ուրախությունն իր ուրախությունն էր»։

Մնացած երազանքները
Ուզում էր տուն վերանորոգել, որդու հետ փոքրիկ բիզնես բացել։ Երազում էր խաղաղ կյանք ստեղծել՝ իր ձեռքերով։ Երազանքները մնացին կիսատ։ Բայց նրա մարդ տեսակը՝ ամբողջական։

Վերջին խոսքը որդուն
Նոյեմբերի 7-ին որդին ասաց․ «Գալու եմ»։ «Դու այդտեղ պետք ես, տեղդ մնա՛»։ Եղավ պատասխանը։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին, Մարտունիում։ Փորձում էր զինակցի դին դուրս բերե մարտի դաշտից։