
Ծնվել է
1992 թ․ փետրվարի 5-ին Արարատի մարզի Արևշատ գյուղում։
Ընտանիքը տեղափոխվել էր ԼՂՀ
Մշտական բնակության նպատակով։
Երազում էր
Տուն կառուցել Ստեփանակերտում։
Ապրիլյան քառօրյա պատերազմին
Կամավոր մեկնել էր Թալիշ։
Հայոց բանակի զինվոր էր
Կարգապահ էր ու իր անելիքը գիտակցող։
Շատ աշխատասեր ու ձգտող էր
Ուզում էր իր երազած տունը կառուցել Ստեփանակերտում։
ԱԹՍ-ի հարված
Փրկում էր վիրավոր ընկերոջը։
Չհասցրեց իմանալ
Ընդամենը յոթ ամիս անց պիտի կրկին հայրանար։
Կրտսեր որդուն կոչեցին հոր անունով
Հավատով, որ դառնալու է հայոց երկրի լավագույն զավակ ու վառ է պահելու հոր հիշատակը։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15, Ջրական։