
Ծնվել է
1979 թ․ հոկտեմբերի 22-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, ընկերների հետ։ Զզբաղվում էր որսորդությամբ, ձկնորսությամբ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, հայրենասեր, շատ լավ հայր, հոգատար ամուսին։
Երազանքները
Երազում էր մկրտել երեխաներին։ Կինը իրագործեց նրա մահից հետո։ Երազում էր տուն առնել։ Հետագայում պետությունը գնեց իր երազած տունը։ Երեխաներին հասցնել իրենց երազանքներին։ Քաջ ու խիզախ լինեն։
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Սպորտով է զբաղվել։ 1997 թ․ ընտանիքը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ։ Քառօրյա պատերազմին մասնակցել է Ջաբրայիլում։ Սեյրան Օհանյանի կողմից ստացել է շնորհակալագիր։
Վերջին զրույցը
Որդիներին է գրկել, ասել է «Ամեն հայր պե՛տք է պաշտպանի իր ընտանիքը»։ Հետո վերադարձե,լ գրկել փոքր աղջկան, կնոջը, մորը։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3-ին։ Տաս ամիս անհայտ կորած է համարվել։