hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Մանուկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 7-ին Արարատի մարզի Դաշտաքար գյուղում։

Ուրախության աղբյուրը
Բանակ զորակոչվելը նրա մեծագույն հպարտությունն էր։ Սրտանց սպասում էր ծառայությանը։

Ժամանակը նվիրում էր
Ընտանիքին, ընկերներին, հատկապես՝ պապիկին, ում շատ էր սիրում։

Նկարագրում են որպես ուժ
Ուժեղ, խղճով, հարգված։ Դպրոցում ու բակում բոլորը նրան հիշում են որպես լույսով լի տղա։

Երազանքները
Ոստիկան դառնալն էր նպատակը։ Երազում էր սովորել ակադեմիայում։ Նրա եղբայրը իրականացրեց այդ երազանքը։

Ոգին գյուղին կապած
Սիրում էր հողը, հողագործությունը։

Վերջին խոսքը հոկտեմբերի 1-ին
-Ես շատ լավ եմ, իմ մասին չմտածե՛ք։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3-ին, Ջաբրայիլում։