hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդուարդ Քոչարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ Հուլիսի 28-ին, Երևանում։ Երիտասարդ տարիքից առանձնանում էր աշխույժ բնավորությամբ ու ընկերասիրությամբ, միշտ շրջապատված ընկերներով ու մտերիմներով։

Ուրախությունն ու ոգեշնչումը
Սիրում էր սովորել, ուրախանում էր ընկերական հավաքույթներից։

Սիրելի մարդիկ ու միջավայրը
Ամենաշատը ժամանակն անցկացնում էր ընկերների հետ։ Ուներ սիրած էակ,

կապված էր մոր հետ
հասկանում էր նրան առանց խոսքերի։

Նկարագրությունը հարազատների աչքերով
Մայրն ասում է՝ կատակասեր էր, մեծին հարգող, ծնողասեր։ Տարիքին անհամեմատ հասուն էր՝ հոգատար ու նվիրված ընտանիքին։

Երազանքները
Երազում էր կառուցել տուն՝ երեք եղբայրներով։ Ուզում էր սեփական բիզնես ունենալ, սովորում էր խոհարարություն։

Վերջին զրույցը
Մոր հետ է եղել․
-Տղես, որ գաս, երկու օր քեֆ ենք անելու,
-Մենք քանի ստեղ ենք, դու պիտի տեղ կյանքը վայելես… մատաղ կանես իմ համար, երկու անգամ մահից եմ փրկվել…։

Վերջին մարտը
Կայացել է 2020 թ․ նոյեմբերի 1-ին Ճարտարում։ Ըստ մարտական ընկերների՝ Էդուարդը կռվել է մեծ խիզախությամբ։ Նրանք դիրքեր էին վերցրել, մինչ մեծերը չէին թողնում մասնակցել։