hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սամվել Բաղդասարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984 թ․ ապրիլի 17-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Կա՛մ աշխատավայրում, կա՛մ ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Համեստ, «չափագրված» մարդ։ Շատ քչերն են նրան լիարժեք ճանաչել։

Երազանքները
Իր երեխաներին ապահովել ամեն ինչով, քանի որ ինքը դառը մանկություն էր ունեցել։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Կարևորում էր իր աշխատանքը։ Քաղծառայող էր եղել։ Պայքարել է իր զինվորական աշխատանքի և համազգեստի համար։ Հայրենիքի յուրաքանչյուր փոքր հաջողությամբ ուրախանում և հպարտանում էր։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 5։40․ «Տանելու են Կուբաթլու, այնտեղ թեժ մարտեր չեն։ Ամեն ինչ նորմալ է լինելու»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 20-ին, Գորիսում՝ և Կուբաթլուում (Որոտան)։