
Ծնվել է
2002 թ․ հունվարի 5-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոսկերչությունը։ Սովորում էր ոսկերչություն կիրառական քոլեջում։ Նա շատ հետաքրքրված էր իր մասնագիտությամբ և ցանկանում էր զարգացնել այն։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ և ուներ սիրած աղջիկ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր էր, անկեղծ և լավ մարդ։
Երազում էր
Ձեռք բերել բոլոր անհրաժեշտ սարքավորումները՝ ոսկերչությամբ զբաղվելու և սեփական գործը բացելու համար։
Յուրահատկություններ
Նա հայրենասեր էր՝ պատրաստ էր միանալ բանակին, չնայած որ նրան թույլատրված էր չգնալ, սակայն ընտրեց ծառայությունը կատարելու պարտքը։
Վերջին խոսքերն էր
«Մա՛մ ջան, ե՞րբ կվերջանա այս պատերազմը, ի՞նչ են ասում»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութում։ Նա վիրավորվել էր և պետք է տեղափոխվեր հիվանդանոց, բայց մնացել էր առանց հրամանատարի և շարունակել մարտը։ Նա հետմահու պարգևատրվել է արիության մեդալով։