hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արամայիս Թովմասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ ապրիլի 11-ին Երևանում։

Մասնագիտությամբ ապրող
Սովորում էր Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոկապի բաժնում։

Անձնական աշխարհը
Քույրերի, նրանց երեխաների հետ էր ժամանակն անցկացնում։ Նրանց հետ մաթեմատիկա էր պարապում։ Հոգատար եղբայր էր։

Երազանքներն ու նպատակները
Պետք է մեկներ Կիպրոս՝ վերապատրաստման։ Ցանկանում էր տունը վերանորոգել։ Ասում էր՝ մինչև 27 տարեկան դառնալը՝ ամուսնանալու անուն չտաք։ Ուներ պլաններ։

Ներաշխարհն ու կերպարը
Բոլորի սիրելին էր։ Ինքնամփոփ էր, բայց երբ օգնություն էր պետք, առաջինը նա էր։

Միշտ պատրաստ պատերազմի
4-օրյային արդեն մասնակցել էր Թալիշում։ Ասում էր՝ էլի կսկսվի ու առաջինը ես կգնամ։

Մեկ փամփուշտ միշտ պահում էր իր մոտ
«Եթե պետք լինի»։

Վերջին խոսքը
«Գնում եմ գործի»։ Լուռ գնաց։ Փախել էր ռազմաճակատ։։ Չհամբերեց կանչին։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 5-ին, Հադրութում։