
Ծնվել է
2002 թ․ փետրվարի 14-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Նկարչությունը։ Նա սիրում էր նկարել խաչեր, որոնք արտացոլում էին նրա ներաշխարհը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում և ընտանիքին օգնելով։ Նա մշտապես աշխատում և աջակցում էր ընտանիքին։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Չափազանց աշխատասեր և նվիրված երիտասարդ էր։
Երազում էր
Ունենալ իր սեփական բիզնեսը։
Սիրում էր
Քարերից պատրաստել խաչեր, որոնք զարդարում էր երգերի մեջբերումներով և տարածում դրանք։
Վերջին խոսքերն էր
«Լա՛վ եմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 4-ին Ջրականում։ Անհետացել է 72 ընկերների հետ միասին։