hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Թորգոմ Վարդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թ․ ապրիլի 4-ին Երևանում։

Պատմության սիրահար և անվախ մարդ
Հաճախ էր ընթերցում ֆիդայական շարժման մասին գրքեր, անգիր գիտեր Անդրանիկ Օզանյանի կենսագրությունը։ Թեև բանակում չէր ծառայել, բայց պատերազմի ժամանակ կամավորագրվեց աշխարհազորայիններին։ Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ զենքի հանդեպ։ Որսորդությունն իր սիրելի զբաղմունքն էր։

Երազանքները
Սեպտեմբերին պետք է ամուսնանար, բայց պատերազմն սկսվելու պահին ինքն ավելի շատ մտածում էր վրեժ լուծելու մասին։

Վերջին զանգը
2020 թ․ հոկտեմբերի 28-ին։ Հադրութից պետք է հետ նահանջեին, բայց բարձր ջերմություն ուներ։ Տեղափոխվել էր Մարտունի, որտեղ էլ, հոկտեմբերի 29-ին, զոհվեց անօդաչու սարքի հարվածից։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 29։ Նա կռվում էր մինչև վերջ՝ չհեռանալով առաջնագծից։ Նրա հայրենասիրությունն ու պայքարի ոգին կմնան հավերժ հիշողության մեջ։