hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Զավեն Հովհաննիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ մայիսի 8-ին Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում։

Սերը խոհարարության նկատմամբ
Սովորում էր քոլեջում՝ որպես խոհարար։ Սիրում էր իր մասնագիտությունը, մեծ ոգևորությամբ մոտենում ուտելիքի պատրաստման արվեստին։

Անձնային որակները
Անչափ համեստ էր, ազնիվ ու բարի։ Ծնողները հաճախ ասում էին․ «Սիրտը ուզեիր՝ կտար»։

Երազանքներն ու նպատակները
Ուզում էր շարունակել խոհարարությունը, բայց պատերազմը կտրեց այդ ճանապարհը։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 1-ին, Մարտունու դիրքերից խոսեց հոր հետ։ Երբ հայրը լսեց կրակոցի ձայն, հարցրեց․ «Էդ կրակում ե՞ն», Զավենը պատասխանեց․ «Ոչ, մեքենա ենք վերանորոգում»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 1-ին, Մարտունիում։ Անմահացավ՝ պայքարելով իր հայրենիքի համար։