hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սուրեն Հովսեփյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թ․ հունիսի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։

Իրական երջանկությունը
Ուրախանում էր ամեն ինչից, բայց իսկական ուրախությունը ընտանիքի ու երեխաների հետ անցկացրած պահերն էին։

Ճանաչված ոգին
Բոլորը նրան հիշում են որպես կենսուրախ, խենթ ու զվարթ մարդ։ Իր ներկայությամբ բոլոր տեղերը տոն էր դարձնում։

Չիրականացած երազանքները
Երազում էր տուն կառուցել։ Քանդակագործությունն ու նկարչությունը վերածել մասնագիտության, բայց չհասցրեց։

Սրտաբաց էություն
Զգացմունքները թաքցնել չէր կարողանում։ Մշտապես ապրում էր կրքով ու հույզերով լի ներաշխարհով։

Ստեղծագործ ու խենթ հոգի
Նրա կերտած քանդակները պատմում են այն ամենը, ինչ լեզվով չէր ասում։

Վերջին խոսքը
«Եթե ես հետ չգամ, դուք կապրեք ձեր ուզած ձևով…»։

Հորդորը որդուն
«Լա՛վ մարդ կդառնաս ու մի օր կգաս շիրիմիս ու կասես դրա մասին »։

Վերջին կռիվը
2020 թ․ հոկտեմբերի 6-ին։