hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արշակ Հովսեփյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թ․ հունվարի 25-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, հատկապես՝ երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի անդամների հետ, հատկապես՝ իր մեծ տղա Դավիթի հետ։ Սիրում էր քաղաքից դուրս գնալ, շրջել և բացահայտել Հայաստանը։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անսահման բարի և կամեցող մարդ էր, ով խոստացածը կատարում էր։

Վերջին խոսքերը
«18 տարեկաններն են մեղք։ Ես գոնե 2 տղա ունեմ։ Հայրենիքս շատ եմ սիրում, կապ չունի, թե տեսողական խնդիր ունեմ։ Ես ուզում եմ օգնել հայրենիքին»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 17-ին, Իշխանաձորում։