hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մխիթար Ասրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983 թ․ դեկտեմբերի 1-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, երեխաները։ Ամեն մի գեղեցիկ բան։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ, հաճախ այցելելով ծնողների տուն և այլ ընկերների տուն։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, նվիրված, ընկերասեր, կյանք տվող, սիրող, հայրենասիրությամբ աչքի ընկնող։

Երազանքները
Ընտանիքը մեծացնել և կապել ամեն ինչ ԼՂՀ-ի հետ՝ չուզենալով դուրս գնալ։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Անվախ լինելով՝ միշտ առաջինն էր գնում։ Ջաբրայիլի, Հադրութի և այլ կարևոր դիրքերում հերոսական պայքար է մղել։

Վերջին խոսքերը
«Շատ սիրում եմ քեզ, կներե՛ս, ուժեղ կմնա՛ս»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին, Շուշիի մատույցներում։