
Ծնվել է
1999 թ․ դեկտեմբերի 3-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը, միշտ ոգևորված հետևում էր ֆուտբոլային չեմպիոնատներին։ Ընդունվել էր ոստիկանության ակադեմյայի իրավաբանական ֆակուլտետը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Լեզուներ սովորելով։ Պարապում էր օտար լեզուներ՝ անգլերեն, չինարեն, ինչպես նաև՝ ծրագրավորում։ Զորացրվելուց հետո ընդհունվել էր Պոլիտեխնիկական համալսարան։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Միշտ ասում էր․ «Տղան պետք է դիրքում ծառայի» Խիզախ էր, անվախ։
Երազում էր
Զբաղվել գինեգործությամբ, ասում էր․ «Տատիկի գինին պետք է գնա արտադրության»։
Սիրում էր
Զբաղվել երաժշտությամբ՝ երգելով և դհոլ նվագելով։ Պատերազմ գնացել էր կամավոր՝ հորեղբոր տղայի հետ միասին։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 1-ին, մոր հետ է խոսելիս․ «Մա՛մ, կյանքիցս շատ քեզ եմ սիրում»։ Մայրը խնդրել է, որ իրեն խնայի, իսկ նա պատասխանել է․ «Ես ֆուտբոլի թիմի պահեստային չեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 2-ին Մատաղիսում։