hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Ստեփանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ մարտի 28-ին Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ծնողների և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հավատարիմ, կյանքով լի, ընկերասեր, հասնող անձնավորություն էր։

Յուրահատկություններ
Մարդուն ճանաչում էր առաջին հայացքից։ Ամեն ինչ կատարում էր շատ արագ, կարծես թե միշտ շտապում էր։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 26-ին ասել է․ «Ես կապի դուրս կգամ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 28-ին Կարմիր Շուկայում։ Շտապ օգնության մեքենայով գնացել էին վիրավորներին տեղափոխելու, սակայն մեքենան պայթել է ԱԹՍ-ի հարվածից։