
Ծնվել է
1973 թ․ հուլիսի 28-ին ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում։
Նրան ոգեշնչում էր
Ընտանիքը, ընկերները։ Ամեն ինչ կարող էր նրան ոգեշնչել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նվիրված, ընկերասեր, կատակասեր, օգնող, հասնող մարդ։
Երազանքները
Իր տունը կառուցել, անել տղայի հարսանիքը։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր մարդկանց օգնելու իր կարողությամբ։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 17-ին․ «Տղայիս մասին տեղյա՞կ ես։ Ես չեմ կարողանում խոսել։ Կարոտում եմ ձեզ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 20-ին, Մատաղիսում։ Զոհվել է դիպուկահարի կրակոցից։