
Ծնվել է
1989 թ․ հունիսի 19-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։
Նրան ոգեշնչում էր
Իր ծառայությունը, երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ամուսնացած էր, ուներ երեք երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, խելոք, աշխատասեր, նվիրված մարդ։
Երազանքները
Ունենալ լավ տուն ու ընտանիք, ծառայել հայրենիքին։ Երեխաները ստանային բարձրագույն կրթություն։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր բնավորությամբ, հանգստությամբ։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 12-ին․ «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ է լինելու։ Եղբորս չասե՛ք, որ գնացել եմ Արցախ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 13-ին, Ջաբրայիլում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։