hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռազմիկ Մկրտչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը և հայրենիքը։ Մասնակցել էր քառօրյա պատերազմին և ասել․ «Եթե էլի պատերազմ լինի, ես անպայման կմասնակցեմ»։

Զբաղվում էր
Ատաղձագործությամբ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր մտերիմների հետ, քանի որ ուներ մեծ շրջապատ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա ընկերության ծաղիկն էր և շատ աշխույժ էր։

Երազում էր
Բոլոր նպատակներին հասնել, սակայն իր պլանները կիսատ մնացին։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին, զրույցի ընթացքում չէր խոսել պատերազմից։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին Ջրականում։ Նա անվախ էր և բոլորին համախմբող։ Որտեղ ինքը լինում էր, այնտեղ ուրախություն էր։