
Ծնվել է
2001 թ․ մայիսի 5-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։
Ավագ դպրոցին զուգահեռ
Սովորել է Սիսիանի ավտոդպրոցում։
Մեծ էր սերն ու համակրանքը
Մեքենաների նկատմամբ։
Հայրը ցանկանում էր ազատել զինվորական ծառայությունից
Հրաժարվեց, ուզում էր հայորդուն վայել ծառայել հայրենիքին։
Առաջին օրից եղել է թեժ կետերում
Վազգենաշեն, Ջրական, Վարանդա, Արա լեռ, Հադրութ, Ջուվառլու։
Վիրավորվել է ոտքից
Բայց շարունակել է պայքարը։
Ընտանիքն ինն ամիս հույսով սպասեց
Լևոնը կա, տուն է գալու։
Բազում երազանքներ անկատար թողեց
Չհասցրեց զգալ քեռի դառնալու քաղցրությունը։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12, Վարանդա։