hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կիմ Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ մարտի 17-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Անընդհատ շփվում էր երկրապահների հետ։ Իր սենյակը կահավորված էր դրոշներով և զինանշաններով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սովորում էր բժշկական համալսարանում, 5-րդ կուրսում էր։ Ազատ ժամանակը տանն էր անցկացնում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ մեծ հայրենասեր էր։ Պատերազմ գնաց իր կամքով։ Իր հետ տարել էր Նժդեհի փոքրիկ գրքույկը և դրոշը։

Երազանքների մասին
Երազանքը բժշկական համալսարանն ավարտելն էր։

Կարևոր մտքեր
«Եթե Մասիսը գրավելու միտք առաջանա և զինվորներ պետք գան, ես կկռվեմ»։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 30-ին, Եղնիկներից։ Ասաց․ «Բարձրանում ենք այծերի մոտ»։ Հայրը հարցրեց՝ կարկուտ շա՞տ է գալիս, նա պատասխանեց՝ այո։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 31-ին՝ իր հոր ծննդյան օրը։ Ընկերոջն ասել է, որ եթե ինքը չհասցնի շնորհավորել հորը, իր եղբոր որդին պետք է դա անի։ Տարբեր առիթներով նա նաև ասել էր, որ եթե որդին ծնվի, անունը «Արցախ» կդնի։