hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էմիլ Հովսեփյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թ․ հունիսի 26-ին ԼՂՀ-ի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։

Նրան ոգեշնչում էր
Ընտանիքը, երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Համեստ, աշխատող, բարի սիրտ ունեցող, ժպտերես մարդ։

Երազանքները
Իր երեխայի համար տուն կառուցել։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր ծնողասիրությամբ։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 20-ին․ «Ո՞նց եք, երեխաները ո՞նց են։ Պատրաստվեք, գալու եմ ձեր հետևից։ Ամեն ինչ լավ է»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին, Մարտունի 2 դիրքում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։