hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Թեյմուրազ Մակոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հունվարի 7-ին։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Հետաքրքրված էր տեխնոլոգիական առարկաներով։ Պատրաստվում էր ընդունվել ԲՈՒՀ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Հիշում են ընկերները
Շրջապատում բոլորը սիրում էին նրան։ Տան միակ զավակն էր և առանձնանում էր իր յուրահատկություններով։

Երազանքները
Մեծ երազանք ուներ ընդունվել ԲՈՒՀ։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 27-ի առավոտյան։ Մայրը նրա ձայնում տագնապ զգաց, թեև Թեյմուրազն ասել էր․ «Լավ եմ»։ Զրույցը շատ կարճ տևեց։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 27-ին Ֆիզուլիում։ Վիրավոր ընկերոջը փրկելու փորձի ժամանակ ԱԹՍ-ի հարվածից երկուսն էլ զոհվեցին։ Պատմում են, որ թեժ մարտերի ժամանակ չէր վախենում։ Կրակոցների տակ կարողացել էր հաց հասցնել զինվորներին, որպեսզի նրանք ուժ հավաքեն։