
Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 31-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Աշխատում էր շինարարության մեջ որպես վարպետ։ Կրթությունը ստացել էր Շուշիի համալսարանում։ Անգամ, երբ զորակոչվել էր բանակ, իր համար բլինդաժ էր պատրաստել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Շատ ընկերասեր էր։ Սիրած աղջիկ ուներ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավն էր, բարի։ Հայրը ասում է, որ իր ընկերները մինչև հիմա կապ են պահում իրենց հետ։
Երազանքները
Երազում էր ուսումը շարունակել, ամուսնանալ, ապրել բարեկեցիկ կյանքով։
Յուրահատկությունները
Նա սիրում էր նկարել, հատկապես դիմանկարներ՝ սիրողական մակարդակով։
Վերջին զրույցը
Սեպտեմբերի 30-ին Եղնիկներում։ Հայրը հարցրել է․ «Վախենո՞ւմ ես»։ Ասել է․ «Դուխս տեղն է»։
Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 30-ին զոհվել է։ Պարգևատրվել է Մարտական խաչ և Մարտական ծառայության մեդալներով։