
Ծնվել է
1998 թ․ հունիսի 16-ին Սյունիքի մարզում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Զինվորական ծառայությունը։ Նա ծառայել է որպես պայմանագրային զինծառայող՝ Խնձորեսկում՝ որպես հրետանավոր, ինչը նրան ոգեշնչում էր։
Ստեղծագործում էր
Սիրում էր երգել։
Վերջին զրույցը
Պատերազմի դաշտից զանգահարեց մորը և երգեց Շուշիի մասին՝ ասելով․ «Մա՛մ, հերոս տղա ունես»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11-ին Արալեռում։ Դիպուկահարի կրակոցից վիրավորվել էր, բայց գնացել էր ընկերոջը օգնելու։ Իր հեռախոսը հանձնել է ընկերոջը՝ խնդրելով փոխանցել մորը։ Նա մահացավ հոկտեմբերի 15-ին՝ Երևանի հոսպիտալում։ Գագիկը հերոսաբար փրկել է կյանքեր և հայրենասիրության վառ օրինակ է ծառայել։