hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդգար Մարգարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 27-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բնությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Բնության մեջ, ընկերների հետ կամ ֆուտբոլ խաղալով։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, հասնող և գեղեցիկ ժպիտով տղա էր։ Պատերազմը սկսվել է իր 20-ամյակի օրը, ընտանիքը գնում էր իրեն շնորհավորելու, բայց ճանապարհից հետ են եկել։

Երազում էր
Սեփական տուն ունենալ։ Ուսումը շարունակել և սիրած աղջկա հետ նշանվել։ Երազում էր նաև Ղարաբաղում ապրել։

Յուրահատկություններ
Աշխատասեր, հանգիստ, բարի, կամեցող, նվիրվող, հումորով և կարգապահ։

Սիրում էր
Լուսանկարչությամբ զբաղվել և գեղեցիկ տեսարաններ նկարել։ Ուներ նաև վավերագրական ֆիլմի սցենար ՝ պատերազմի մասին։

Վերջին խոսքերն էր
«Գնում եմ ժետոնը քաշեմ, Ղարաբաղ ընկնեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 1-ին Հադրութում։ Մնացել էր մենակ։ Հերոսական մարտական ուղի է անցել և պարգևատրվել «Մարտական խաչ» շքանշանով։