
Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 10-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Տան հետ կապված ցանկացած աշխատանք։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Եղբայրների և ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Աշխատասեր, խիզախ, սիրում էր բոլորին օգնել։
Երազանքները
Բանակից հետո ուզում էր ատամնատեխնիկ դառնալ
Կարևոր փաստեր
Հենց դրսից տուն էր մտնում, հարցնում էր՝ «Ի՞նչ կա ուտելու»։ Միայնակ չէր սիրում հաց ուտել։
Վերջին զրույց
«Մա՛մ, քեզ լավ նայի ու իմ համար շա՛տ աղոթի»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին, Հադրութում։ Տասնյակ վիրավոր զինվորներ պատմում էին, որ իրենց Կարենն է տեղափոխել բուժկետ։ Ինքն էլ, վիրավորված լինելով, չհամաձայնեց մնալ՝ ասելով․ «Ձեր նման լիքը վիրավոր կա, պետք է տեղափոխե՛լ»։