Ծնվել է
1993թ. սեպտեմբերի 4-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։
Իջևանցի լինելը պատիվ է
Միշտ ասում էր ու հպարտանում իր արմատներով։
Սիրում էր իր աշխատանքը
Կատակով ասում էր՝ «Ոստիկան չեն դառնում, ոստիկան ծնվում են»։
Երազում էր դառնալ գեներալ
«Մի օր կդառնամ Գեներալ Գյոզալյանը», - սիրած խոսքերն էին:
Ազատ ժամանակն անցկացնում էր տանը
Իր աղջիկների հետ։ Նրանց հանդեպ ունեցած սերն անսահման էր։
Բնավորությունը
Նվիրված, անկեղծ, հոգատար ու կենսուրախ էր։ Ընկերների շրջապատում միշտ կատակող, ուրախության կենտրոնն էր։
Երազում էր խաղաղություն
Ուզում էր իր աղջիկներին տեսնել ապահով ու կրթված։
Պատերազմի լուրն լսելուն պես ասել էր.
«Ես պիտի գնամ, եթե ոչ ես, բա ո՞վ»:
Խոսքն ու հումորը նրան դարձնում էին անփոխարինելի
Սիրում էր կարդալ, հաճախ մեջբերումներ էր անում։
Վերջին խոսքերը կնոջը
«Ես քեզ շատ եմ սիրում, դու պետք է ուժեղ լինես»։
Վերջին մարտը
Զոհվել է 2020թ․ հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տանը՝ պայթյունի հետևանքով։