
Ծնվել է
1972 թ․ սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Արդարությունը, ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի, հարազատների հետ։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Կարգապահ, կենսախինդ, լավատես մարդ։
Երազանքները
Ապահովել երեխաների լավ ապագա, տղան շարունակեր իր ուղին։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր՝ ամեն ինչը տոն դարձնելու կարողությամբ։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 4-ին․ «Կտեղավորվենք, կզանգեմ, կխոսենք։ Լա՛վ մնացեք, ես կգամ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի տան մոտ։ Զոհվել է ռմբակոծությունից։