hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սերգեյ Իսկանդարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ մարտի 3-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Նկարչությունը, կրթությունը, փայտամշակումը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում տանը, երբեմն նաև ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Համեստ, լուռ, զուսպ։

Երազանքները
Բոլոր նպատակները թողել էր բանակից վերադառնալու հետ։

Վերջին զրույց
Միշտ հանգստացնում էր․ «Ես լավ եմ, եղբայրս ո՞նց է։ Մեր մոտ պատերազմ չկա»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12-ին, Ջաբրայիլում։ Հրետանու հաշվարկի պետ էր, համատեղում էր հաշվարկ անելն ու կրակելը։