hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Մարգարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ փետրվարի 27-ին Արարատի մարզի Նորամարգ գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Երաժշտությունը՝ դուդուկահար էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր ընտանիքի հետ։ Ամուսնացած էր, ուներ մեկ երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նկարագրում են որպես բարի, հոգատար, ընկերասեր, կամեցող մարդ։

Երազանքները
Երաժշտական կարիերայի, ընտանիքի լավ կյանքի հետ էին կապված։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր ապրելակերպով, խոսելու ձևով։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 26-ին։ Ասել է, որ լավ է, հետո կզանգի։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 27-ին, Հադրութում։ Զոհվել է տանկի արկի հարվածից։