hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Դարբինյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 5-ին Գյումրիում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Դաստիարակությունը, հայրենասիրությունը, հավատքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հարազատների, եղբայրների և ընկերների հետ։ Ուներ ընկերուհի։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, բարի, հոգատար և հայրենասեր էր։

Երազում էր
Հայրենիքում խաղաղություն լինի, որպեսզի բոլորը իրենց պաշտպանված ու ապահով զգան։

Յուրահատկություններ
Ժպիտը, որը հանգստություն էր տալիս բոլորին։

Սիրում էր
Բոքսը։ Զբաղվել էր բոքսով։ Շիրակի մարզում 1-ին տեղն էր գրավել, ստացել մեդալ և ՀՀ-ի 2-րդ տեղի մեդալակիր էր։

Պատերազմի չորրորդ օրը
Սպայի կոչում է ստացել։

Վերջին խոսքերն էր
Ասում էր․ «Լավ է լինելու»։ Երեք եղբայրներով կռվի դաշտում էին։ Եղբայրն ասել էր․ «Հաստատ ամեն ինչ լավ կլինի»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 9։

Պարգևատրվել է
«Արիության» մեդալով։