hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարություն Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ հունվարի 7-ին, Վանաձորում՝ մի ընտանիքում, որը մեծացրել է սրտաբաց ու լուսավոր տղա։

Բնավորություն ու մաքրություն
Բարի, ընկերասեր, հաշտեցնող, կատակասեր։ Միշտ փորձում էր լուծել տարաձայնությունները՝ ժպիտով ու խելացի խոսքով։

Սիրում էր կյանքը
Ակտիվ էր, կյանքով լեցուն, երգում էր անընդհատ, ձեռքի տակ ինչ գտներ՝ վրան նկարում էր։ Նկարել էր Մոնթեի կերպարը և կախել սենյակից։

Նվիրվածություն բժշկությանը
Ավարտել էր բժշկական քոլեջը՝ ատամնատեխնիկ էր։ Մայրիկի ատամները ինքն էր սարքել։ Ուզում էր շարունակել ու դառնալ բժիշկ։

Երազանքները
BMW ու սպիտակ Նիվա, իսկական բժիշկի համազգեստ, ազատություն ստեղծագործելու մեջ։ Երազանքները մնացին նրա հետ։

Վերջին խոսքը
«Մամ ջան, ուր էլ գնամ, հետ եմ գալու»։ Չէր ուզում, որ հայրն էլ գա ռազմաճակատ, ասում էր «Տնից մեկը հերիքա…»։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 8-ին Մարտունի 2-ում։ Զենքերը չէր թողնում անտեր՝ հավաքում էր բոլորը։ Ասել էր․ «Ես գերի չեմ ընկնի»։